News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանում եզդիներին օգնելու համար հավաքագրված գումարը Իրաքի եզդիներին փոխանցելու համար օգոստոսի 27-ին մի խումբ եզդիներ կմեկնեն Իրաքի թուրքական սահմանի եզդիական գյուղեր: Եզդիներին ուղեկցելու է նաեւ «Հայազն» կուսակցության սնդամ Վահե Մելքոնյանը։

«Այս պահի դրությամբ Իրաքի մուտքի վիզաներ չունենք, փաստաթղթերի խնդիր կա: Բայց ամեն դեպքում չորեքշաբթի գիշերը դուրս ենք գալիս: Եթե անգամ չստացվի գնալ Իրաք, Իրաքի թուքական սահմանի եզդիական գյուղեր հասնելու ենք, այնտեղ հազարավոր փախստականներ կան: Մնացած հարցերը տեղում կկազմակերպենք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ նախագահ Բորիս Մուրազին:

Բորիս Մուրազին տեղեկացրեց, որ մեկ շաբաթ տեւած դրամահավաքի արդյունքում մոտ 10 հազար ԱՄՆ դոլար է հավաքագրվել, որով իրենք տեղում սնունդ եւ հագուստ կգնեն փախստական եզդիների համար:

«Հավաքված գումարն անձամբ մենք ենք տանում, որ մարդկանց հաշվետու լինենք, թե ինչի վրա է ծախսվել այդ գումարը:  Տեղում ենք գնումներն անելու, իրենց անհրաժեշտ պարագաներ ենք տրամադրելու: Թուրքիայում ընկերներ ունենք, որոնք մեզ դիմավորելու են, ճանապարհների հարցում օգնելու են»,-ասաց Բորիս Մուրազին:

Նշենք, որ Իրաքում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված` հազարավոր եզդիներ փախուստի են դիմել, նրանց որոշ մասը սպանվել է, կամ փախուստի ճանապարհին  մահացել: Փախստական եզդիների մի զգալի մաս ապաստանել է լեռներում, նրանք սննդից, ջրից, բուժօգնությունից զուրկ են եւ օգնություն են խնդրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դըկոտինյին անդրադարձել է եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագծի ընդունմանը
Հայաստանի Ազգային ժողովը եզդիների ցեղասպանության հիշատակի օրը ներառել է...
Օգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Օրենսդրական նախաձեռնության հեղինակը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բակոյանն էր
Մենք սիրո և հանդուրժողականության ուղերձ ենք հղում մեր այսօրվա որոշմամբ. Հակոբ Արշակյան
Այս օրինագծի ընդունմամբ մեր համերաշխությունը, սերը, կարեկցանքը...
Սա պատմական օր է և՛ եզդիների համար, և՛ Հայաստանի Հանրապետության համար. Ռուստամ Բաքոյան
2014-ին մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, և այս ցեղասպանությունը դեռ ավարտված չէ մինչ օրս: 2600-ից ավելի կանայք և աղջիկներ դեռ գտնվում են...
Պատգամավորն առաջարկել է Հայաստանում նշել Սինջարում եզդիների ցեղասպանության օրը
Կարևոր եմ համարում, որ այս հանդիպմանը ներկա լինի Սինջարի ցեղասպանության զոհերից մեկը
Օգոստոսի 3-ը ՀՀ-ում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում հավանություն տվեց…
Ամենաշատ