News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կա լեգենդ, որը վկայում է, որ շամպայնի կլորավուն գավաթները ստեղծվել են Մարիա Անտուանետայի կատարյալ կրծքի նմանությամբ: 

Լոնդոնի շքեղ ռեստորաններից մեկը որոշել է թարմացնել «ձեւաչափը» եւ բացառիկ գավաթներ է ստեղծել, որոնք բրիտանացի հայտնի թոփ մոդել Քեյթ Մոսի ձախ կրծքի ձեւն ունեն, հայտնում է« Ռոսբալտը»:

Նման օրիգինալ քայլով  ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչները որոշել են շնորհավորել մոդելի քառասունամյակը եւ նորաձեւության աշխարհում աշխատելու 25-ամյակը:

Քեյթ Մոսն իր հարցազրույցներից մեկում պատմել է, որ իր համար պատիվ է  Մարիա Անտուանետայի հետ  նույն հարթությունում հայտնվելը:

«Մարիա Անտուանետան այնքան ուրախ, չարաճճի բնավորություն ուներ, նա չէր կարող չոգեշնչել» – պարզաբանել է Մոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ