News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը, որն օգոստոսի 26-ի գիշերը Դուբայ-Մոսկվա չվերթն էր իրականացնում, հարբած ադրբեջանցու ագրեսիվ վարքագծի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Երեւանի օդանավակայանում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով չվերթի ուղեւորներին:

Հաղորդվում է, որ Դուբայից թռիչքից հետո ուղեւորներից մեկը սկսել է կոպիտ արտահայտություններով խոսել, բարձրաձայն զրուցել եւ երեխաներին նեղացնել:

«Չվերթը քենիականի հետ համատեղ էր, ինքնաթիռը լի էր ուղեւորներով, այդ թվում՝ երեխաներ, բազմաթիվ օտարերկրացիներ: 30-35 տարեկան երիտասարդ տղամարդը սկսեց նեղացնել երեխաներին, գոռալ»,- տեղեկացրել են ականատեսները: Քանի որ օդանավում միայն կին ուղեկցորդուհիներ են եղել, ստիպված են եղել օգնության համար դիմել տղամարդ-ուղեւորներին: Նրանք դժվարությամբ կարողացել են հարբած երիտասարդին կապել նստատեղին:

«Ուղեկցորդուհիները չէին կարողանում նրան հանգստացնել, նրա վրա հարձակվեցին տղամարդ ուղեւորները՝ 6 հոգի: Ուղեկցորդուհիները ամրագոտիներ, ինքնակպչուն ժապավեն, սրբիչներ բերեցին <…>: Նրան ամուր կապեցին հետեւի նստատեղերից մեկին»,- նշել է միջադեպի ականատեսը:

Ժամը 05:00-ի սահմաններում ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Երեւանի օդանավակայանում:

«Այնտեղ 2.5 ժամ կանգնած էինք, օդաչուները փորձում էին տղամարդուն փոխանցել տեղի ոստիկանությանը (նա Ադրբեջանի քաղաքացի էր), սակայն հայկական իշխանությունները հրաժարվեցին ընդունել նրան, պարզապես ձեռնաշղթա հագցրեցին, իսկ շտապօգնության բժիշկները հանգստացնող դեղամիջոց ներարկեցին: Որոշ ժամանակ անց նա քնեց: Այդպես էլ նրա հետ շարունակեցինք ճանապարհը դեպի Մոսկվա»,- պատմել են ուղեւորները:

Ինքնաթիռը Ռուսաստանի մայրաքաղաք է ժամանել երեք ժամ ուշացումով: Ոստիկանությունը բերման է ենթարկել խուլիգանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ