News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ի սկզբանե «Ժառանգություն» խորհրդարական խմբակցությունը հայտարարել էր, որ կառավարության նոր կազմը ոչ մի լավ բան չի խոստանում, քանի որ չունի նպատակային քաղաքական ծրագիր եւ հույսը դնում է իր «ճարպկության» վրա: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Հակոբյանի խոսքով՝ կառավարությունը կառուցողական փոփոխություններ եւ երկրում բարեփոխումներ իրականացնելու ոչ մի հստակ ծրագիր չունի: «Բնական է, որ նման պայմաններում կառավարությունը հաջողությունների չի հասնի: Բացի կոսմետիկ PR քայլերից, կառավարության կողմից երկրի իրավիճակի բարելավման ուղղությամբ ոչ մի իրական քայլ չի ձեռնարկվել, լինի դա սոցիալ-տնտեսական, թե բարոյական մթնոլորտում»:

 Այդ առիթով, Հակոբյանը հայտարարեց, որ կառավարությանը ներկայացված 12 պահանջների մասով խորհրդարանական քառյակի դիրոքորոշումը չի փոխվել:

Ի պատասխան հարցին՝ կանխատեսո՞ւմ է արդյոք Հակոբյանը «թեժ» քաղաքական աշուն, վերջինս խորհուրդ տվեց խուսափել մակդիրներից, քանի որ դրանք շատ հարաբերական գնահատականներ են: «Այսօր իշխանության իրական այլընտրանքը խորհրդարանական քառյակն է, որը կարող է լուծել իր առջեւ դրված առաջադրանքները՝ ժողովրդի անմիջական աջակցությամբ: Խորհրդարանական քառյակը այն քաղաքական միավորումն է, որը կարող է առանց ցնցումների, առանց մայդանների երկրում կառուցողական փոփոխությունների հասնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին Երևանում կայանալիք համազգային հանրահավաքին
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը տեղեկացնում է, որ մասնակցելու է մայիսի...
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Եղել են նաեւ դեպքեր, երբ ՏԻՄ մարմիններից ժողովներ են կազմակերպել այս օրերի...
«Զգացողություն է, երբ զավակը լսում է հոր ձայնը». Արցախցիները Նոր Հաճնում սպասում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Արցախցիները հավաքվել են նոր Հաճնում եւ սպասում են Տավուշի թեմի առաջնորդ Արցախցիները հավաքվել են նոր Հաճնում եւ սպասում են Տավուշի թեմի առաջնորդ...
Վերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Չարենցավանից մեկնարկել է և ի աջակցություն երթեր են մեկնարկել Հայաստանի տարբեր…
Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան. մեզ ազդակ են հղում միանալու. Բագրատ Սրբազանը հեգնեց
Բոլոր խորհրդարանական ու արտախորհրարանական ուժերը ներկա են այստեղ. Այս...
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Բոլորդ տեսել եք նշանավոր ֆիլմը՝ «Իշխանություն-1», «Իշխանություն-2»: Մեզ են միացել այդ ֆիլմի...
Ամենաշատ