News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն սկսելու շահագրգռված կողմը Ադրբեջանն էր: Այս մասին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է բրիտանացի լրագրող, Կովկասի փորձագետ Թոմաս դե Վաալը:

Հարցին, թե ինչով է պայմանավորված ներկա լարված իրավիճակը Ղարաբաղում, ունի սա արդյոք որեւէ կապ աշխարհում տիրող ներկա իրավիճակի հետ, նա պատասխանել է. «Ղարաբաղում տիրող ներկա իրավիճակը անհանգստացնող է, քանի որ ամառային ամիսների ընթացքում սահմանային գոտում գրանցվել են ավելի շատ զոհեր, քան ամբողջ 2013 թվականի ընթացքում։ Իսկ ներկա լարումը, ըստ իս, մասամբ կապված է նաեւ որոշ արտաքին նախապայմանների հետ․ իրավիճակն Ուկրաինայում շեղում է մեծ տերությունների ուշադրությունը, միեւնույն ժամանակ Ադրբեջանում գնալով աճում է Մինսկի գործընթացի ոչ արդյունավետ ընթացքի շուրջ զայրույթը, իսկ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների լարումը Մինսկի խմբի հետ համագործակցությունն ավելի է բարդացնում։

Վերջին շրջանում մենք ականատես եղանք մի քանի տագնապալի միջադեպերի, նույնիսկ Նախիջեւանում, որտեղ մինչ օրս խաղաղ իրավիճակ էր տիրում: Կարծում եմ այստեղ լարվածություն սկսելու շահագրգռված կողմը Ադրբեջանն էր, քանի որ, որպես կանոն, պարտվող կողմն է հակված իրավիճակը լարելուն, միեւնույն ժամանակ հայկական կողմի ծավալած գործողությունը հուլիսի 31-ին նույնպես հրահրեց զինադադարի խախտումը, այսպիսով` մեղքը երկու կողմերինն է»:

Անդրադառնալով Սոչիում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, նա նշել է. «Բնավ պարզ չեն հանդիպման մանրամասները, սակայն գիտենք, թե ինչի չի բերել Սոչիի հանդիպումը, հասկանալի է, որ չհնչեց նախագահների համատեղ հայտարարություն, ինչը լավ նախանշան չէ: Շատերը հուսով էին, որ հանդիպման ընթացքում հնարավոր կլիներ գալ զինադադարի վերահաստատման պաշտոնական համաձայնության, սակայն հնչեցին երկու կողմերի ընդհանուր հայտարարություններ, որոնք ժամանակավորապես մեղմեցին լարումը։ Փաստը, որ հանդիպման ընթացքում հնարավոր չի եղել գալ որեւէ համաձայնության, որը ընդունելի լիներ կողմերի համար ցույց է տալիս, թե որքան խորն է այս խնդիրը եւ որքան բարդ դրա լուծումը»:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ