News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանն առաջին անգամ սկսել է Վրաստան ցեղական անասուններ արտահանել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի գյուղնախարարության անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը: Այս տարի ծրագրվում է եվոպական ցեղատեսակի 200 գլուխ կով արտահանել:

«Սրանք այն կովերն են, որ մենք Եվրոպայից ենք ներկրում պետական ծրագրի շրջանակում եւ իրացնում ենք ֆերմերային տնտեսությունների ագրարային ընկերությունների շրջանում, որոնք բուծում են անասունների հետագա սերունդներին: Եվ ահա մեր երեք ագրոընկերություններ սկսել են այստեղ աճեցված հորթեր վաճառել վրացի ֆերմերներին»,- նշեց Հովհաննիսյանը:

Նա նաեւ հավելեց, որ Վրաստանը նույնպես ցեղական կովերի ներկրման ծրագիր էր իրականացնում, սակայն չի հաջողվել դրանց հարմարեցնել կլիմային: «Իսկ մեր կլիմայական պայմանները մոտ են, ուստի եթե մեզ մոտ հարմարվել են, այնտեղ նույնպես պետք է հարմարվեն: Վրացի ֆերմերները սա հաշվի են առել, ուստի պատրաստվում են պարբերաբար անասուններ գնել»,- նշեց Հովհաննիսյանը:

Ըստ նրա, Հայաստանը ցեղական անասուններ չի արտահանել նույնիսկ խորհրդային տարիներին՝ չհաշված եզակի դեպքերը: «Այնպես որ՝ մեր ծրագիրը, որը մի քանի տարի առաջ է սկսվել, դարձյալ ապացուցեց, որ ճիշտ մտածված ու պահանջված էր»,- եզրափակեց Աշոտ Հովհաննիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ