News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Աբդուրլլահ Գյուլը նախագահի պաշտոնից հեռանալու իր հրաժեշտի ուղերձում հիշտակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Նրա ուղերձը հեռարձակվել է օգոստոսի 25-ի երեկոյան թուրքական հեռուստաընկերություններով:

«Լեռնային Ղարաբաղի եւ Պաղեստինի խնդիրները իմ նախագահության տարիներին մշտապես եղել են մեր ուշադրության կենտրոնում, մենք փորձել ենք հանդես գալ այս խնդիրներին լուծմանն ուղղված մոտեցումներով: Ես նաեւ կազմակերպել եմ տարածաշրջանային համագործակցության մի շարք նախաձեռնություններ եւ մեխանիզմներ», - հայտարարել է Գյուլը:

Նա հատուկ ընդգծել է, որ ինքը պետության առաջին ղեկավարն էր, ով  լուրջ ուշադրություն  դարձրեց կրոնական փոքրամասնությունների խնդիրերին:

«Իմ համոզմամբ, մենք պարտավոր ենք հանդուրժել Թուրքիայի ցանկացած քաղաքացու: Տարբեր կրոնական հավատամքները, տեսակետները, ինքնագիտակցության բազմազանությունը մեր հարստությունն են, կարող եմ ասել անգամ մեր ուժը: Հարգանքը մարդու հիմնարար, այդ թվում կրոնական ազատությունների հանդեպ իմ քաղաքական համոզմունքների անբաժան մասն է», - ասել է Գյուլը` ընդգծելով նաեւ, որ իր նախագահության 7 տարիների ընթացքում աջակցել է քրդական փոքրամասնության իրավունքների ընդլայնմանն ուղղված ջանքերին, ինչպես նաեւ մեծ ուշադրություն է դարձրել Թուրքիայի բնակչության մահեմդականություն չդավանող խմբերի պրոբլեմներին:

Իր հրաժեշտի ուղերձում Գյուլը նա նշում է, որ արտաքին քաղաքական ասպարեզում իր յոթնամյա գործունեության հիմնական ուղղություւններից մեկը եղել է Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը:

«Ես շարունակում եմ  հավատարիմ մնալ այն համոզմանը, որ Թուրքիան պետք է դառնա Եվրամիության լիիրավ անդամ: Դա կլինի մի քայլ, որից մեծապես կշահեն թե' Թուրքիան` որպես ժողովրդավարական ու իսլամական պետություն եւ թե' ողջ իսլամական աշխարհը», -ընդգծել է Թուրքիայի նախագահը:

Նա նաեւ հիշեցրել է «թյուրքական աշխարհի, ինչպես նաեւ Ասիայի զարգացող երկրների հետ հարաբերությունների զարգացման հարցում մասին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելը թույլ է տվել քրիստոնյաներին Գազայից գալ Երուսաղեմ՝ նշելու Սուրբ ծնունդը
Գազայի քրիստոնյաներին թույլատրել են գալ Երուսաղեմ՝ նշելու Սուրբ ծնունդը...
Գազայի հատվածի իսրայելական գնդակոծման ժամանակ զոհվել է 34 պաղեստինցի
34 պաղեստինցի զոհվել է իսրայելական գնդակոծումներից...
Իսրայելը ծովային շրջափակում է մտցրել Գազայի հատվածում
Ծովային շրջափակում Գազայի հատվածում...
Նեթանյահուն հայտարարել է Գազայի զինյալների դեմ հարվածները շարունակելու մասին
Իսրայելի վարչապետը շարունակելու է հարվածները...
Իսրայելը Զատկի ժամանակ շրջափակել է պաղեստինյան տարածքները
Իսրայելը ուրբաթ Զատկի տոնակատարության շրջանում Հորդանանի Արեւմտյան ափին պաղեստինյան տարածքներում եւ Գազայի հատվածում 9 օրով շրջափակման ռեժիմ է սահմանել…
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը դատապարտել է Իսրայելին պաղեստինցիների սպանության համար
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը համապատասխան բանաձեւ է ընդունել...
Ամենաշատ