News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազատամարտիկները մինչեւ սեպտեմբերի վերջ ուղղվելու ժամանակ են տալիս իշխանություններին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, Արցախում կռված ջոկատների շուրջ չորս տասնյակ հրամանատարների, պահեստազորային սպաների հիմնադրած Ազատամարտիկների դաշինքի հիմնադիր ժողովում հայտարարեցին ազատամարտիկները՝ նշելով, որ իրենց միավորել է առկա արտաքին մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունը եւ ինքնիշխանության հնարավոր կորստի վտանգի առկայությունը։

«Մինչեւ սեպտեմբերի վերջ ժամանակ ենք տալիս։ Կամ թող ուղղվեն, կամ գնան, բայց թալանը թողնեն, նոր գնան»,- ասաց Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը։

Ազատամարտիկներին վրդովեցրել էր իշխանությունների այցերը շփման գիծ, որը նրանք անվանեցին «իրենք իրենց հերոսացնելուն ուղղված PR ակցիա»։

«Մենք ասել ենք, որ եթե պատերազմ եղավ, մենք կամավորական խմբեր կկազմենք, կգնանք։ Ես ասում էի՝ էսպես մի ասեք, ասեք՝ իշխանավորներին էլ իրենց երեխաների հետ տանելու ենք։ Էսօր, երբ մեր էրեխեքը կարողացան հպարտությամբ թուրքի երախը պահել, սրանք երբ տեսան այս վիճակը, իրենց կամուֆլյաժները հագան, գնացին նկարվելու»,- ասաց Ռազմիկ Պետրոսյանը։

Պահեստազորի գնդապետ Սամվել Հովսեփյանն էլ (Ադմիրալ Սամո) նշեց, որ դիրքեր բարձրանալու փոխարեն Հովիկ Աբրահամյանն ավելի լավ է՝ այնպիսի երկիր ստեղծի, որտեղ զինվորի ընտանիքը ոչ մի բանի կարիք չի զգա եւ ազատամարտիկների որդիներն էլ ստիպված չեն լինի արտագնա աշխատանքի մեկնել իրենց ընտանիքը պահելու համար։

Ազատամարտիկների խոսքով՝ նման թույլ իշխանություն անկախ Հաայստանում դեռ չի եղել. այս իշխանության օրոք պետության ունեցվածքը դարձել է 6 հոգու սեփականությունը։ Այնուամենայնիվ, ըստ Սամվել Հովսեփյանի, իրենք գտել են պատմությունը ճիշտ ուղու վրա դնելու մեխանիզմը։

«Որքան էլ Զորի Բալայանը նախագահներին հերոսացնի, չեն կարողանալու։ Մենք գտել ենք մի մեխանիզմ, թե ոնց ճիշտ պատմությունը դնենք տեղը»։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ համագումարին ներկա էին «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, «Սև հովազ» ջոկատի հրամանատար, ԱԺ ԲՀԿ պագամավոր Ռուստամ Գասպարյանը, «Դաշտային ազատամարտիկների» ներկայացուցիչ Սուրեն Սարգսյանը, «Մարտական խաչի» ասպետ, փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը եւ այլք։

Ազատամարտիկների դաշինքի առաջին մարզային շտաբը վաղվանից կգործի Արմավիրում։  Դաշինքը պատրաստվում է գործունեություն ծավալել բոլոր մարզերում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրհամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Աբրահամ Գասպարյանի խոսքով, այդ հայտարարությունից հետո ձեւավորված խումբը կդարձնեն ինստիտուցիոնալ…
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է.  Ընդդիմադիր պատգամավոր
Տարբեր արժանապատիվ քաղաքացիներ միացան Տավուշի արդար պահանջին...
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ամենաշատ