News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի 54-ամյա բնակչուհին սպանել է դաշտային աշխատանքից հետո տուն վերադառնալիս իր վրա հարձակված ընձառյուծին: Գիշատչին նա կարողացել է պատժել գյուղատնտեսական գործիքների օգնությամբ:

Ներկայում Կամլա Դեւին հիվանդանոցում է: Ընձառյուծի հետ տեղի է ունեցել կիրակի, նրա գյուղի հարեւանությամբ: Կնոջ խոսքով՝ մեկ ժամ է պահանջվել, որպեսզի վիրավոր ընձառյուծը հրաժարվի մարդ ուտելու գաղափարից:

Սակայն վնասվածքներ ստացել է ոչ միայն կատաղած կենդանին: Դեւիի ձեռքին ու մարմնին խորը վերքեր են մնացել, որոնց պատճառով նա մինչեւ հիվանդանոց տեղափոխվելը մեծ քանակությամբ արյուն է կորցրել: Տուժածին հետազոտող բժիշկները նրա մոտ երեք կոտրվածք են ախտորոշել եւ ավելի քան 100 կար դրել: Այժմ կնոջ վիճակը կայուն է, եւ բժիշկները չեն կասկածում, որ նա լիովին կապաքինվի:

Ըստ «India Today»-ի, ավելի ուշ ագրեսիվ կենդանուն սատկած հայտնաբերել են Կոտի Բոդնա գյուղի մոտակայքում, որտեղ բնակվում է Դեւին: Վայրի բնության փորձագետ Լահպատ Ռավաթը զարմանք է հայտնել, որ մարդու եւ կենդանու միջեւ պայքարն այդքան երկար է տեւել:

«Ընձառյուծները հարձակվում են միայն այն դեպքում, երբ վստահ են իրենց հաղթանակի հարցում: Դիմադրության հանդիպելուց հետո նրանք գերադասում են հետ քաշվել: Նրանց հարձակումներն ակնթարթային են եւ սովորաբար 10 րոպեից ավելի չեն տեւում»,- հայտարարել է նա:

Ռավաթի կարծիքով, երկարատեւ հարձակման պատճառն այն է, որ ընձառյուծը երիտասարդ է եղել ու անփորձ: Բացի այդ, չի բացառվում նաեւ, որ գիշատիչը չի զիջել ստացած վնասվածքների պատճառով՝ զայրանալով ըմբոստ զոհի վրա, եւ որոշել է ամեն գնով հաղթել նրան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ