News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն օգոստոսին 26-ին իշխանության գալուց հետո երկու տարվա ընթացքում չորրորդ կառավարությունն է ձեւավորել: Ըստ AFP-ի, նախարարների մեծ մասը պահպանել են իրենց պաշտոնները՝ վարչապետ Մանուել Վալսի գլխավորությամբ:

Այսպես, Ֆրանսիայի նոր կառավարությունում շարունակելու են աշխատել ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը, պաշտպանության նախարար Ժան-Իվ լը Դրիանը, ՆԳ նախարար Բեռնար Կազնյովը, ֆինանսների նախարար Միշել Սապենը: Իրենց պորտֆելները պահպանել են նաեւ բնապահպանության եւ էներգետիկայի նախարար Սեգոլեն Ռուայալը եւ արդարադատության նախարար Քրիստիան Տոբիրան:

Ըստ ИТАР-ТАСС-ի, փոփոխությունները վերաբերել են էկոնոմիկայի եւ կրթության նախարարություններին: Հարկ է նկատել, որ այս գերատեսչությունների նախկին ղեկավարներ Առնո Մոնտեբուրը եւ Բենուա Ամոնը, ովքեր հանդես էին գալիս նախագահ Օլանդի քաղաքականության բացահայտ քննադատությամբ, քաղաքական ներկա ճգնաժամը հրահրողներն են:

Մոնտեբուրի փոխարեն պաշտոնը ստանձնել է պետության ղեկավարի հավատարիմ դաշնակից եւ նախկինում Ելիսեյան պալատի խորհրդական Էմանուել Մակրոնը: Ինչ վերաբերում է կրթության նախարարությանը, ապա Ֆրանսիայի պատմության մեջ առաջին անգամ այն գլխավորել է կին՝ 36-ամյա Նաջաթ Վալլո-Բելքասեմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ