News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերին նախանշված ՆԱՏՕ-ի գագաթաժողովում քննարկվելու է Արեւելյան Եվրոպայում դաշինքի նոր բազաների տեղակայման հարցը: Այս մասին բրիտանական Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Բլոկի անդամ պետությունները փորձելու են հաղթահարել ՆԱՏՕ-ի ներսում գոյություն ունեցող տարաձայնությունները եւ Արեւելյան Եվրոպայում նոր բազաների տեղակայման մասին որոշում ընդունել: «Առանցքայինն այն է, որ ապագայում արեւելքում ՆԱՏՕ-ի ավելի տեսանելի ներկայություն կզգաք»,- ասել է նա:

«Մենք արդեն ՆԱՏՕ-ի օպերատիվ ուժեր ունենք, որոնց նպատակն է՝ անհրաժեշտության դեպքում պատրաստ լինել արագ արձագանքմանը: Հիմա մտադիր ենք այդ օպերացիոն ուժերի ներսում առաջնային ուժերը զարգացնել եւ հասցնել մարտական պատրաստականության շատ-շատ բարձր մակարդակի»,- նշել է դաշինքի գլխավոր քարտուղարը:

Ըստ «Ինտերֆաքս»-ի, Ռասմուսենն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ծրագրում է քայլեր ձեռնարկել՝ Ուկրաինայի անվտանգության ամրապնդման, այդ երկրի զինված ուժերի արդիականացման ուղղությամբ, ինչպես նաեւ մտադիր է աջակցել Կիեւին Ռուսաստանի կողմից սպառնալիքին դիմակայելու հարցում:

Հավելենք, որ դաշինքի գագաթաժողովն անցկացվելու է սեպտեմբերի 4-5-ը, Ուելսում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հայտնել է, որ Էրդողանի այցը Միացյալ Նահանգներ կարող է պլանավորվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար
Դիվանագետը նաեւ նշել է, որ Անկարան կարեւոր աշխատանք է կատարել բազմաթիվ տարածաշրջանային ճգնաժամերի լուծման գործում...
Սթոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա
ՆԱՏՕ-ն չի ծրագրում զորքեր ուղարկել Ուկրաինա...
ՆԱՏՕ գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում
ԱՄՆ-ը կընդունի ՆԱՏՕ գագաթաժողովը...
ՆԱՏՕ-ն պատրաստվում է հռչակագրում ներառել Ուկրաինա զորքեր ուղարկելուց հրաժարվելու կետ. Corriere della Sera
ՆԱՏՕ-ն կհրաժարվի զորքեր ուղարկել...
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ