News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն առաջարկել է Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ «գազի միջանկյալ համաձայնություն ձեռք բերել»՝ չսպասելով Սթոքհոլմի արբտրաժային դատարանի որոշմանը։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման արդյունքում հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը։

«Սթոքհոլմի դատարանում երկու գործ է քննվում ( «Գազպրոմի» եւ «Նավթոգազի» միմյանց դեմ հայցերը), բայց լսումները 12-15 ամիս կտեւեն, եւ մենք այդքան երկար չենք կարող սպասել։ Մեզ միջանկյալ լուծում է պետք այս ձմռանը», - ասել է Էթինգերը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

«Գազպրոմը» Սթոքհոլմի արբտրաժային դատարան էր դիմել «Նավթոգազ Ուկրաինայից» 4,5 մլրդ դոլար գանձելու հայցով՝ 2009թ. հունվարի 19-ին կնքված 2009-2019թթ. գազի առուվաճառքի պայմանագրի պարտավորությունների կատարման հետ կապված», - ասված էր ընկերության հաղորդագրությունում։

Իր հերթին՝ «Նավթոգազ» ազգային բաժնետիրական ընկերությունը Սթոքհոլմի արբիտրաժային դատարան հայց էր ներկայացրել  ռուսական «Գազպրոմի» դեմ՝ գազային պայմանագիրը վերանայելու վերաբերյալ։

«Ընկերությունը պահանջում է արդար եւ շուկայական գին սահմանել «Գազպրոմի»՝ Ուկրաինա մատակարարվող  գազի համար», - ընդգծում է Ուկրաինայի ընկերությունը։

Բացի դրանից,  հայցում պահանջվում է նաեւ  «Գազպրոմ» ԲԲԸ-ին տուգանել գազի գերավճարի համար, որը ռուսական մոնոպոլիստը մատակարարել է «Նավթոգազին»՝ 2010 թ.»։ Ըստ «Նավթոգազի» գնահատման՝ գերավճարը կազմում է 6 միլիարդ դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Ամենաշատ