News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի քաղաքացու գերեվարման մասին նախօրեին ադրբեջանական մամուլի տարածած տեղեկությունները առայժմ հաստատում չեն գտել:

Հիշեցնենք, «սենսացիոն» հաղորդագրությունը հրապարակել էր ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը: Ըստ այդ աղբյուրի՝ օգոստոսի 26 –ին Ղազախի շրջանի Քեմերլի գյուղում իբր 50-55 տարեկան տղամարդու էին ձերբակալել: Որոշ ժամանակ անց տղամարդուն  տարել էին զինվորականները: Թերթը այլ մանրամասներ չէր հաղորդել ձերբակալվածի բնակության վայրի մասին:

Պարզվեց՝ ադրբեջանական թերթերը շտապել են «դիվերսանտ» բռնելու մասին հայտարարություն անելով: Մի քանի ժամիս «դիվերսանտը»  այդ նույն թերթերում դարձավ «աղքատությունից փախած» ՀՀ բնակիչ:

Նման «կերպարանափոխման» փաստ հենց շատ բանի մասին է վկայում:

«Դիվերսիայի» մասով տեղեկատվությունը հերքեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

 «Ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է», - ասել էր նա:

Սահմանամերձ գյուղերում քաղաքացիական բնակչության շրջանում ստուգումներ են կատարվել, պարզվել է՝ բացակա անձինք չկան: ԿԽՄԿ-ի երեւանյան գրասենյակից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ ՀՀ քաղաքացու ձերբակալման վերաբերյալ Բաքվի պատվիրակությունից որեւէ տեղեկություն չեն ստացել:

Այսպիսով, ադրբեջանական մամուլի տեղեկությունը հաստատում չգտավ:

Մեծ է հավանականությունը, որ ադրբեջանական քարոզչամեքենան պարզապես հորինել է «դիվերսանտ-փախստականի» կերպարը, որը Հայաստանի ցածր կենսամակարդակի պատճառով փախել է Ադրբեջան:

Այս է վկայում «դիվերսանտի» կերպարանափոխությունը «թշվառ փախստականի», որի հետ նաեւ ցանկացել էին փախչել համագյուղացիները, բայց փոշմանել են: Ընդ որում՝ թե որ գյուղի բնակչի մասին է խոսքը, չի հաղորդվում:

 «Եթե Ադրբեջանն անվտանգության երաշխիքներ տա, Հայաստանից փախստականների մի ամբողջ հոսք կսկսվի», - հայի խոսքն են մեջբերել տեղի բնակիչները:

Ապատեղեկատվությունը, ակնհայտաբար, Ադրբեջանի իմիջը վերականգնելու նպատակ է հետապնդում: Չէ՞ որ մեկ ամիս էլ չի անցել այն դեպքից, երբ ադրբեջանական գերության մեջ սպանվել էր հերթական հայ գերին՝ Կարեն Պետրոսյանը: Եվ նման հանցագործությունների դեպքերն, ավաղ, քիչ չեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ