News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կամբոջայի բրնձի դաշտերում վայրի առնետներ են բազմանում, որոնք նրբահամ խորտիկների միջազգային շուկայում մեծ պահանջարկ են վայելում:

Ամեն օր տասնյակ հազարավոր առնետներ են որսվում, եւ ուղարկում արտասահման, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Շատ երկրներում առնետներին վերաբերում է գարշանքով, քանի որ վերջիններ համարվում են վարակ տարածողներ: Սակայն Կամբոջայում արծաթագույն առենտի (Rattus argentiventer) միսը համարվում է համադամ կերակուր:

37-ամյա Չուեն Չհիմայի խոսքով՝ ամեն երեկո վերջինս առնետների 120 թակարդ է տեղադրում:

«Վայրի առնետները բոլորովին այլ են, նրանք այլ կերպ են սնվում», - Չհիմը բացատրում է վայրի առնետների եւ նրանց քաղաքային ցեղակիցների տարբերությունը, որոնց տղամարդը ուտելու համար ոչ պիտանի կրծող-վնասատու է համարում:

«Սովորական առնետները չափից շատ կեղտոտ են եւ նրանց կաշին թեփոտ է, ուստի մենք դրանց չենք որսում», - հստակեցնում է գյուղացիներից մեկը ՝ թվարկելով արծաթագույն առնետների սովորական սննդակարգը. բրնձի ոստեր, բանջարեղեն, վայրի բույսերի արմատներ:

Առնետի միսը կարելի է տապակել, խորովել, ապուր պատրաստել, պատմում է առնետների որսով զբաղվող 22-ամյա Չիեն Անը: 

«Սա լավորակ միս է, եւ այն կարելի է տարբեր կերպ պատրաստել, - ասել է նա: - Վիետնամում շատ թանկ արժի, իսկ մեզ մոտ՝ կոպեկներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ