News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի առափնյա պաշտպանության ծառայությունը մտադիր է խնդրել կրկնակի անգամ մեծացնել 2015թ. ֆինանսական տարվա բյուջեն: Այս որոշումը պայմանավորված է Արեւելաչինական ծովում Սենկակու կղզիների վերահսկողությունը ամրացնելու անհրաժեշտությամբ: Տվյալ տարածքը Տոկիոյի եւ Պեկինի միջեւ մշտական վեճի առարկա է:

Հաջորդ տարի գերատեսչության բյուջեի ընդհանուր ծավալը կկազմի 490 մլն դոլար: Միջոցները կծախսվեն պարեկային ինքնաթիռների ձեռքբերման, ինչպես նաեւ Ճապոնիայի հարավային ծայրամասերը պահպանող պարեկային նավերի թվի՝ ներկա 6-ից մինչեւ 10-ը ավելացման վրա, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Նավակազմի մեծացումը թույլ կտա վիճելի ջրատարածքի շուրջօրյա պարեկություն կազմակերպել: Չինաստանի ծովային ոստիկանության նավերը գրեթե միշտ վիճելի կղզիներին մոտ են գտնվում եւ պարբերաբար ցուցադրաբար մտնում ափամերձ գոտի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ