News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այն տեմպն ու արագությունը, որով անցնում ենք ավագ դպրոցի այս ճանապարհը, չի բավարարում ինձ ու նաեւ հանրային զանգվածի լայն շերտերին: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 27-ին, հանրապետության ավագ դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

«Երբ ինձ հարցնում են՝ կայացել են արդյոք ավագ դպրոցները Հայաստանում, ես բնականաբար պատասխան չեմ տալիս եւ այսօր էլ չեմ տալու, որովհետեւ ավագ դպրոցների շարքում մենք ունենք շատ լավ աշխատող, արդեն կայացած ավագ դպրոցներ,  եւ ունենք ավագ դպրոցներ, որոնք ցավոք դեռ հեռու են իրենց ուսումնառության կազմակերպման մակարդակով, օրինականության ու արդարության պահպանման սկզբունքներով այն տեսլականից, որ մենք դրել ենք այս քաղաքականության հիմքում:

Մեր ավագ դպրոցները տալիս են շատ լավ շրջանավարտներ, բայց սա ինձ այդքան էլ չի ուրախացնում, որովհետեւ սա այն մինիմալ դրական բանն է, որ ես ձեզնից պահանջում եւ ակնկալում էի, որովհետեւ բնական է, որ ավագ դպրոցները՝ լինելով պետության քաղաքականության կիզակետում մի քիչ նաեւ արտոնյալ պայմաններում են աշխատում, քան միջնակարգ դպրոցները».-ընդգծել է նախարարը՝ միաժամանակ հավելելով, որ դպրոցի այս տեսակը Հայաստանի կրթական համակարգին այնուամենայնիվ հարկավոր էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ