News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Երկրաշարժից անմիջապես հետո ինչպես Գյումրիի, այնպես էլ քաղաքի հարակից տարածքներում ձեւավորվեցին հարյուրավոր ժամանակավոր կացարաններից՝ հիմնականում վագոն-տնակներից բաղկացած ավաններ:

Քաղաքի ամենահեռավոր մասում գտնվող տնակային ավանը ձեւավորվեց մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող Վահրամաբերդ գյուղի վարչական տարածքում, նախկին Լենգես ՀէԿ-ի աշխատակիցների ընտանիքների համար: Մոտ վեց տարի առաջ այն Գյումրիից անցավ Վահրամաբերդ գյուղի ենթակայությանը: Ներկայումս, այդ ավանում տասնյակ անօթեւան ընտանիքներ են բնակվում, որոնց մեծ մասը չեն համարվում անմիջապես երկրաշարժի հետեւանքով անօթեւան դարձած, այդ իսկ նպատակով պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օրերս տեսանյութ պատրաստելու եւ աջակցություն ցուցաբերելու նպատակով այցելեցին այդ տնակային ավան: Ներկայացվող տեսանյութը Լենգես տնակային ավանում բնակվող, հինգ միակողմանի ծնողազուրկ երեխաներ խնամող կնոջ ընտանիքի մասին է:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ