News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանի որդին՝ դատախազ Մամիկոն Գեղամյանը, օգոստոսի 25-ին տեղի ունեցած ավտովթարի հետ կապ չունի: NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը հայտնեց, որ իր որդին դեպքի պահին նույնիսկ մեքենայի մեջ չի եղել:

«Կարող եք հարցնել իրավապահ մարմիններին, իմ որդու մեքենային հարվածել է տաքսի, ինքն էլ մեջը չի եղել, ահագին ուշ ենք իմացել այդ մասին, ոչ մի մանրամասն էլ չգիտենք»,- ասաց նա:

Նշենք, որ վթարը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին ժամը 15:00-ին Երեւանի Մաշտոցի պողոտայի «Մալիբու» սրճարանի մոտ. «BYD» մակնիշի տաքսի ավտոմեքենան բախվել է կայանված «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենային, որը պատկանում է Արտաշես Գեղամյանի որդուն: Տաքսու վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ
Դեպքի հանգամանքները, առերևույթ խուլիգանություն կատարած անձանց ինքնությունները պարզելու, ինչպես նաև դեպքի ականատեսներին հայտնաբերելու...
Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
Գործի հետ կապված մինչև հիմա Ոստիկանությունից կամ իրավապահ համակարգի որևէ այլ մարմնից բուժակին չեն էլ զանգել․․․
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք. գրանցվել է 12 ավտովթար, վիրվորվել է 18 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Պերուում ճանապարհատրանսպորտային պատահարից զոհվել է ավելի քան 10 մարդ. ԶԼՄ
11 մարդ մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարից...
Ավելի քան 10 մարդ տուժել է Չինաստանի հարավ-արեւմուտքում հիվանդանոցի վրա տեղի ունեցած հարձակումից. Xinhua
Տուժել է 10 մարդ...
Ռուսաստանում կրկին հետախուզում է հայտարարվել լրագրող Նեւզորովի նկատմամբ
ՌԴ ՆԳՆ-ն նորից հետախուզում է հայտարարել...
Ամենաշատ