News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Open Music Society» հիմնադրամը սեպտեմբերի 21-ին Լոս Անջելեսում իր հիմնադիր, դիրիժոր Արամ Ղարաբեկյանի հիշատակին նվիրված հատուկ երեկո կանցկացնի: «Asbarez»-ի փոխանցմամբ, երեկոյի ընթացքում հանդես կգան Աիդա Ամիրխանյանը, Նունե Բադալյանը, Սուրեն Բագրատունին, Սթիվ Ամերսոնը, Թամարա Պետրոսյանը, Արա Ղուկասյանը, Էլլա Մելիք-Հուսյանը եւ Նոնա Ալավերդովան:

Հիշեցնենք, որ հայտնի հայ դիրիժոր, ազգային եւ միջազգային մրցանակների ու կոչումների դափնեկիր, Զագրեբ քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի եւ Հայաստանի ազգային կամերային նվագախմբի գլխավոր խմբավար Արամ Ղարաբեկյանը վախճանվել է 2014թ. հունվարի 10-ին, 59 տարեկանում:

Արամ Ղարաբեկյանը ծնվել է 1955 թվականի հուլիսի 7-ին, Բոստոնում: Սովորել է Բոստոնի «New England» կոնսերվատորիայում, հետո կրթությունը շարունակել գերմանական Մայնց քաղաքում: Արամ Ղարաբեկյանը հիմնել է «Boston SinfoNova Orchestra»-ն, որի հետ 1983-1991թ.թ. ընթացքում հանդես է եկել Նյու Յորքի, Լոս Անջելեսի եւ Բոստոնի համերգասրահներում:

Դառնալով Պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար՝ Արամ Ղարաբեկյանն իր ստեղծագործական խմբի հետ հանդես է եկել Քենթերբերիի (Անգլիա), Հալի (Գերմանիա) եւ Դիմիտրիի (Հունաստան) փառատոններում, ամեն տարի բարեգործական համերգներ է անցկացրել Հայաստանի մարզերում եւ Արցախում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ