News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Էնսինո շրջանի հրշեջ ծառայության նախկին շենքը Հայկական մշակութային հիմնադրամին վարձույթով տրամադրելու օգտին:  Ըստ «Asbarez» պարբերականի, քաղաքային խորհրդի որոշման համաձայն՝ շենքը Հիմնադրամին տրամադրվել է 30 տարի ժամկետով: Հայկական մշակութային հիմնադրամն այն օգտագործելու է որպես համայնքային կենտրոն:

Քաղաքային խորհրդում վերջնական քվեարկությամբ ավարտվել են ոչ առեւտրային եւ բարեգործական գործունեության համար անշարժ գույք ձեռք բերելու՝ Հիմնադրամի երկարատեւ ջանքերը:

Հայկական մշակութային հիմնադրամը ծրագրում է ավելի քան 1.5 մլն դոլար ներդնել՝ սոցիալական եւ կրթական ոլորտներում, ինչպես նաեւ երիտասարդության եւ տարեցների համար անհրաժեշտ ծառայություններ ապահովելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ