News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 27-ի դրությամբ հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 68 տոննա 907 կգ վայրի աճած եւ աճեցված կանեփի եւ 146.6 կգ կակաչի կանաչ զանգված:

Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում` հայտնաբերվել է հանցագործության 81 դեպք, որից 61-ը` վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը: Արդյունքում` ապօրինի շրջանառությունից առգրավվել է 12 կգ 293 գրամ մարիխուանա, 12543.4 մլ դեզոմորֆին, 464 սուբուտեքս, 101 հոգեմետ դեղահաբ, 4 մորֆին թմրահաբ, 1.2 գրամ մեթադոն եւ 1.1 գրամ հերոին թմրամիջոց: Հարուցվել է 30 քրեական գործ` 39 դրվագով/:

Բացահայտվել են ապօրինի ձկնորսության /Եղեգնաձորի ՈԲ/, խարդախության /Տարոնի ՈԲ/ եւ 7 բնակարանային գողության /Արթիկի ՈԲ, Արարատի ՈԲ, Նաիրի ՈԲ, Մասիսի ՈԲ-3/ դեպքեր:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք /2 ՏՈԶ, 1 հատ ողորկափող որսորդական հրացան, տարբեր տրամաչափի 150 փամփուշտ, 200 գրամ տրոտիլ/:

Ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել է տարբեր տրամաչափի 4 փամփուշտ /Տավուշի ՈԲ/, 1 հատ հրացան, 155 հատ փամփուշտ /Արագածի, Ապարանի ՈԲ/, 3 հատ ինքնաձիգի պահունակ, 1 հատ նռնակի պայթուցիչ, 1 հատ հակատանկային նռնակ /Գորիսի ՈԲ/, 1 հատ կռփազենք /Մարտունու ՈԲ/, 1 հատ սառը զենք, 19 հատ փամփուշտ, 1 գազային ատրճանակ /Տարոնի ՈԲ/:

Տնամերձ 246 հողամասերից հայտնաբերվել եւ առգրավվել է ապօրինի աճեցված 2 տոննա 542.5 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս եւ 600 գրամ կակաչի գլխիկներ: Հարուցվել է 119 քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 273 հոդվածի հատկանիշներով: ՎԻՎ ՀՀ օր.-ի 110 պրիմ 2 հոդվածի հատկանիշներով` 3 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության: Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության:

Հայտնաբերվել է 18 հետախուզվող:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ