News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Որեւէ մեկը չի կարող վիճարկել այն փաստը, որ երկրի անվտանգությունն ուղիղ համեմատականորեն կախված է կրթության այն որակից ու մակարդակից, որն հավասարապես իրականացվում է պետության ամբողջ տարածքում: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու կրթության հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը:

Նրա հայտարարությունում նաեւ ասվում է.

«ԿԳՆ Հանրակրթության վարչության պետը 2 օր առաջ հայտարարեց, որ.

«Կոնկրետ խնդիրներ չկան, շատ կարեւոր հարցեր լուծված են սեպտեմբերի 1-ի

համար, դրանք երեխաներին դասագրքերով ապահովելն է, հնարավորինս բարեկարգ շենքերում նրանց ընդունումն է, թեեւ դեռ ունենք դպրոցներ, որոնք պետք է կարգավորվեն, բոլոր դեպքերում դպրոցների համար լուծված է ջեռուցման հարցը»:

Հատուկ տիկին Հովհաննիսյանի համար, եթե մտահոգ է, կարող եմ տրամադրել հանրապետությունում ջեռուցման խնդիր, անբարեկարգ եւ շատ հին գույք ունեցող դպրոցների ցանկը:

Հանրապետության գործող նախագահը վերջերս իրենց բազեականների հետ հանդիպման ժամանակ հատուկ ընդգծեց մեր աշակերտների միջազգային օլիմպիադաներում ունեցած թվային հաջողությունները՝ դրանք համեմատելով հարեւանների ձեռքբերումների հետ, որն իհարկե ի օգուտ Հայաստանի է:

Միջազգային օլիմպիադաներում մեդալներ շահած աշակերտները հանրապետության 3-4 դպրոցների ներկայացուցիչներ են: Պատկերացնու՞մ եք այս թիվը որքան ավելի մեծ կլիներ, եթե բոլոր դպրոցները լինեին բարեկարգ, նրանց մեծ մասն ապահովվեին որակյալ տնօրեններով ու ուսուցիչներով, գույքը լիներ

համապատասխան, մեծամասնությունն ունենային կահավորված լաբորատորիաներ:

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով կրթության նպատակներից է հայրենասեր քաղաքացի դաստիարակելը: Հայրենասիրական դաստիարակության օրինակ պետք է առաջինը տա իշխանությունը, որը պետության ողջ տարածքում գտնվող բոլոր դպրոցների կարիքների նկատմամբ լինի հոգատար, իսկ սահմանամերձ գյուղերի նկատմամբ հայրենասեր կառավարությունը պետք է դրսեւորեր արտոնյալ վերաբերմունք: Այս գյուղերի դպրոցներում առնվազն պետք է կրկնապատկել աշակերտ թվով ֆինանսավորման չափը, որպեսզի այնտեղ ուսուցիչն ավելին ստանա եւ մնա՛ գյուղում, այս գյուղերում դպրոցների շենքերն առանց բացառության պետք է լինեն բարեկարգ, ջեռուցվող, գույքը թարմ, հագեցած լաբորատորիաներով ու կայացած ուսուցիչներով, որպեսզի երեխաները ուզենան մնալ իրե՛նց գյուղի դպրոցում: Սա կլինի հայրենասիրական օրինակելի վերաբերմունք կառավարության կողմից, որի արդյունքում իսկապես կունենանք համատարած հայրենասեր քաղաքացիներ: Իսկ սահմանամերձ գյուղերի դպրոցներում իրականությունը շատ հեռու է նկարագրածից, հետեւաբար վտանգված է պետության անվտանգությունը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ