News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Նվիրյալների միություն» անվամբ ազատամարտիկների ՀԿ ստեղծելու՝ ԲՀԿ-ական պատգամավորներ Ռուբեն Գեւորգյանի եւ Ռուստամ Գասպարյանի նախաձեռնությունը ձախողվել է, քանի որ ինչ-որ ուժեր այն փորձել են քաղաքականացնել, ասել, թե նման ՀԿ ստեղծելու նախաձեռնությունը Գագիկ Ծառուկյանինն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սև հովազ» ջոկատի հրամանատար, ԱԺ ԲՀԿ պագամավոր Ռուստամ Գասպարյանը, որը նորաստեղծ Ազատամարտիկների դաշինքի հիմնադիրներից է։

«Մենք այլընտրանքային ԵԿՄ չէինք ստեղծում, մենք «Նվիրյալների միություն» կազմակերպությունն էին ուզում ստեղծել, սակայն փորձեցին քաղաքականացնել այն, իբր դա Ծառուկյանինն է, Ծառուկյանն է հավաքում, դրա համար մենք էդ կառույցը դրեցինք մի կողմ»,- ասաց պատգամավորը՝ վստահեցնելով, որ իր եւ Ռուբեն Գեւորգյանի միջեւ տարաձայնություն չկա, իրենք մարտական եւ կուսակցական ընկերներ են:

Ռուստամ Գասպարյանի խոսքով՝ չնայած Ռուբեն Գեւորգյանն առանձին ստեղծել է «Երդվյալ ազատամարտիկներ» ՀԿ-ն, այն, ինչպես նաեւ մյուս գործող ՀԿ-ները, միեւնույն նպատակն ունեն եւ վաղ թե ուշ միավորվելու են:

«Կան մարդիկ, որոնք երեւի ցանկություն չունեն ստեղ լինելու, Ռուբեն Գեւորգյանի շուրջ են հավաքվում: Բոլորիս նպատակն էլ նույնն է, պարզապես ամեն մեկն իր տեսակետն է ներկայացնում, այն իր ձեւով է մատուցում: Վերջում բոլորս էլ միավորվելու ենք»,-ասաց Ռուստամ Գասպարյանը:

Տպել
Ամենաշատ