News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լիբիայի գործող վարչապետ Աբդալա Աբդուռահման աթ-Թանիի գլխավորած ժամանակավոր կառավարության վեց նախարար հրաժարական է ներկայացրել: Այս մասին հայտարարել է արդյունաբերության նախարար Սուլեյման Ալի ալ-Ֆուտուրին:

Նրա խոսքով՝ պաշտոնից հեռացել են ջրային ռեսուրսների, արդյունաբերության, ծրագրավորման, արդարադատության, նահատակների եւ նահետ կորածների գործերով, բարձագույն կրթության եւ գիտական հետազոտությունների նախարարները:

Աթ-Թանիի կաբինետն աջակցություն է հայտնել ծայրահեղականների եւ ահաբեկիչների դեմ պայքարին, որն անցկացնում են գեներալ Խալիֆ Հավթարին հավատարիմ ուժերը: Զինվորական հրամանատարը պայքար է մղում իսլամիստների կոալիցիայի դեմ, որոնց թվում են «Մահմեդական եղբայրները», «Անսար աշ-Շարիան» (շարիաթի կողմնակիցներ) եւ «Ալ-Քաիդան»: Նրանք նախաձեռնել են «Լիբիայի լուսաբաց» արշավը՝ ընդդեմ կենտրոնական իշխանությունների:

«Կառավարությունն անցել է լիբիական հակամարտության մասնակցիներից մեկի կողմը: Մենք փորձում էինք մնալ (կառավարության կազմում), սակայն վարչապետը որոշում ընդունեց՝ առանց մեզ հետ խորհրդակցելու»,- լիբիական «Ան-Նաբաա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ալ-Ֆուտուրին:

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, նախկինում Համընդհանուր ազգային կոնգրեսը (ՀԱԿ-Լիբիայի նախկին խորհրդարան), որի անդամների մեծ մասն իսլամիստներին հավատարիմ պատգամավորներ են, այսպես կոչված, ազգային փրկության կառավարության ստեղծում էր նախաձեռնել՝ իրենց դրածո Օմար ալ-Հասիի գլխավորությամբ: Միաժամանակ, աթ-Թանին, ով դեռեւս ապրիլին պետք է հրաժարական ներկայացներ, շարունակում է կատարել կառավարության ղեկավարի պարտականությունները: Այսպիսով, Լիբիայի գործադիր եւ օրենսդիր իշխանությունը երկիշխանության իրավիճակում է. մի կողմից՝ Ներկայացուցիչների պալատը (նորընտիր խորհրդարանը ) եւ աթ-Թանիի կաբինետը, մյուս կողմից՝ իսլամական ՀԱԿ-ն ու իր կառավարությունը՝ ալ-Հասիի գլխավորությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ