News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, սփյուռքի մեր հայրենակիցներին տեղեկատվություն ստանալու հարցում աջակցելու, ինչպես նաեւ խնդիրներ առաջանալու դեպքում արագ լուծում տալու նպատակով, նրանց հնարավորություն է ընձեռում այսուհետ ամեն երեքշաբթի, Երեւանի ժամանակով ժամը 10-12-ը, սկայպի միջոցով հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին:

Մասնավորապես, հարցեր կարելի է ուղղել ՀՀ քաղաքացիություն ստանալու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր եւ նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաեւ անձնագրային եւ վիզաների վարչության ու ՀՀ ոստիկանության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության սկայպի hասցեն` Armenian Police: Հարցեր կարելի է ուղարկել նաեւ [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներին:

Տպել
Ամենաշատ