News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀԲԸՄ կոչով սիրիահայերի օգնության ֆոնդին հավաքվել է 600 հազար դոլար: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ նշել է ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրենի պաշտոնակատար  Հովիկ Էօրդեքյանը:

Նրա խոսքով՝ կազմակերպությունը մարդասիրական առաքելություն է իրականացրել Սիրիայում, Լիբանանում, Հայաստանում: Օգնություն է ցուցաբերվել Հալեպում 300 եւ Դամասկոսում 500 ընտանիքի: Ղամիշլիում, Լաթաքիայում միությունը հոգացել է բժշկական օգնության, դեղորայքի, կացարանի հարցերը:

Նախարարը շնորհակալություն հայտնեց եւ մասնավորապես նշեց. «Սիրիական ճգնաժամի առաջին օրերից Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը մեր կողքին է եւ արդեն մի քանի խոշոր ծրագրեր է իրականացրել: Մասնակցել է Հայաստանում սիրիահայ ուսանողների կրթավճարների փոխհատուցմանը»:

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության՝ «Սիրիահայերի աջակցության 2012-2014թթ ծրագրերի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ կազմակերպության նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը:

«Հալեպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպության իրականացրած աշխատանքները եւ հետագա ծրագրերը ներկայացրեց ՀԿ-ի նախագահ Անի Բալըխյանը:

Ամփոփելով նիստը՝ Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց զեկուցողներին եւ գերատեսչությունների, հկ-ների ներկայացուցիչներին կատարած աշխատանքի համար, նշելով, որ միասնական աշխատանքով հիմնականում լուծումներ են տրվել սիրիահայերին հուզող կարեւորագույն խնդիրներին:

Ի գիտություն ընդունվեց ՀԲԸՄ եւ «Հալեպ» հասարակական կազմակերպության առաջարկությունը՝ այսուհետ ակտիվացնել աշխատանքները «Նոր Հալեպ» բնակարանաշինական ծրագրի իրականացման ուղղությամբ:

Տպել
Ամենաշատ