News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բոլիվիայում գտնվող Պալասիո դե Սալ աղի հյուրանոցը ճանաչվել է առողջության համար ամենաօգտակարներից մեկը: Աղե սյուներից կառուցված շինության օդը մաքրում է հյուրերի թոքերը:

Ըստ «InoStrannik.ru»-ի, աշխարհում ամենաաղի Սոլար դե Ույունի անապատում գտնվող հյուրանոցում ամեն ինչ աղից է պատրաստված՝ պատերը, հատակը, առաստաղը, անգամ կահույքը: Շինարարության համար պահանջվել է 10 հազար տոննա աղ:

Առաջին հյուրանոցն աղի անապատում կառուցել են 1998 թվականին, սակայն ծրագրավորման սխալների պաճառով ստիպված են եղել շենքն ապամոնտաժել: Երկրորդ անգամ յուրահատուկ հյուրանոցի հիմնադիրները հաշվի են առել նախորդ փորձը եւ մանրամասն ծրագրել են ինժեներական համակարգերը, որպեսզի խուսափեն էկոլոգիայի եւ սանիտարական նորմերի հետ կապված խնդիրներից:

Հյուրանոցն առանձնանում է ոչ միայն շինանյութով, այլեւ հիմնական կանոնով. այնտեղ իջեւանողներին արգելվում է լիզել պատերը, ինչը կարող է հանգեցնել փլուզման: Սակայն աշխատակիցները բողոքում են, որ հյուրերը հաճախ կարգը խախտում են՝ ցանկանալով համոզվել, որ շենքն իսկապես աղից է պատրաստված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ