News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Էրեբունի վարչական շրջանի սանմաքրման բաժնի պետ Ժիրայր Այվազյանին վերջերս ազատել են պաշտոնից: Այվազյանը երկար տարիներ էր այդ պաշտոնում, նա ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի մտերիմներից է եւ երկար տարիներ զբաղեցնելով այդ յուղոտ աթոռը՝ համապատասխան «վերաբերմունք» է դրսեւորել Թոխմախի Մհերի նկատմամբ: Թեեւ վարչական շրջանները քաղաքապետարանին են ենթարկվում, բայց համայնքում խոսում են, որ Այվազյանին ազատելու հրահանգն իջեցրել է անձամբ Հովիկ Աբրահամյանը: Այսինքն՝ Այվազյանին կարելի է համարել Մհեր Սեդրակյանի եւ Հովիկ Աբրահամյանի միջեւ պատերազմի «զոհերից»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ