News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Մայիսյան համայնքում օգոստոսի 27-ին, ժամը 19:00-ի սահմաններում, 7-ամյա երեխա է ընկել գյուղի ջրանցքը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Որոնողական աշխատանքների արդյունքում փակվել է ջրանցքի հոսքը, որպեսզի հեշտ լինի տղային գտնել, սակայն դեռեւս փրկարարաներին չի հաջողվում գտնել տղային։

NEWS.am-ի տեղեկություններով՝ ջրանցքի մեջ ընկած երեխան՝ Գեւորգը, 12-ամյա եղբոր հետ է եղել, երբ ընկել է ջուրը, եղբայրն էլ չի կարողացել օգնել ու տուն է վազել՝ ծնողներին օգնության կանչելու: Մայիսյանի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Հակոբ Հունանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք դեպքի մանրամասներին տեղյակ չեն, քանի որ Գեւորգի եղբայրը կցկտուր տեղեկություններ է հայտնում: Հակոբ Հունանյանի խոսքով՝ եղբայրները մտավոր խնդիրներ ունեն: «Եղբայրն էլ չի կողմնորոշվում՝ ինչ պատմի, չի էլ կողմնորոշվում՝ դեպքը ոնց է տեղի ունեցել, մեկ ասում է՝ քայլել են ջրի վրայի կամրջակով, մեկ էլ ասում է՝ ափին են եղել, սայթաքել, ընկել է, ու ջուրը տարել է, բայց դեռ ոչինչ չենք գտել տղայից»,- ասաց նա:

Նշենք, որ ջրանցքը հասնում է մինչեւ Կառնուտի լիճ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ