News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի դպրոցներում կսկսեն ազգային պարեր դասավանդել: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, կառավարության նիստի ժամանակ հայտնել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով՝ սեպտեմբերի 1-ից նախագիծը պիլոտային ռեժիմով մեկնարկում է հանրապետության 10 դպրոցներում:

«Նոր առարկան ներդրվել է կրթական համակարգում ազգային-հայրենասիրական դաստիարակության զարգացման ծրագրի շրջանակներում»,-հայտարարել է նախարարը:

Բացի այդ, ըստ նրա, ԿԳՆ-ն ավարտել է 29 նոր դասագրքերի փորձաքննությունը: Սեպտեմբերի 1-ից դասագրքերը կլինեն դպրոցներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ