News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը ողջունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ցանկացած հանդիպում: Այս մասին օգոստոսի 28-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը՝ պատասխանելով  NEWS.am-ի թղթակցի՝ հոկտեմբերին Ֆրանսիայի նախաձեռնությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Փարիզում սպասվող հանդիպման մասին հարցին:

Ի պատասխան հարցին՝ ռուսական կողմն արդյոք հետեւողական կլինի ադրբեջանական գերության մեջ Կարեն Պետրոսյանի սպանության գործի հետաքննության հարցում՝ դիվանագետն ընդգծեց, որ դա միայն ռուսական կողմից չէ կախված: Հետաքննությունը պետք է բազմակողմանի հիմքով տարվի՝ բոլոր կողմերի ներգրավվածությամբ: Ամեն ինչ կախված կլինի հետաքննության հարցում կողմերի պայմանավորվածություններից: Բանն այն է, որ միջադեպերի հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար հարկավոր է, որպեսզի հետաքննությունների մեխանիզմը լավ աշխատի»,- նշեց Իվան Վոլինկինը:

Հիշեցնենք, ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը, պատասխանելով Կարեն Պետրոսյանի սպանության հարցում ՌԴ դիրքորոշման մասին հարցին, հաշվի առնելով որ համանախագահ մյուս երկրներ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան վերջերս այդ հարցի վերաբերյալ հայտարարությամբ էին հանդես եկել, ասել էր. «Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Կարեն Պետրոսյանի, ինչպես նաեւ կյանքից զրկված մյուս հայերի ու ադրբեջանցիների հարազատներին: Նման տիպի բոլոր միջադեպերի մանրակրկիտ հետաքննության անցկացումը անհրաժեշտություն է»:

Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանը գերի էր ընկել օգոստոսի 7-ին, իսկ մեկ օր անց էլ ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, որ հայ երիտասարդը «հանկարծակի» մահացել է «սրտանոթային սուր անբավարարությունից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ