News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի քոլեջներում եւ ուսումնարաններում պետությունն այս տարի կառավարության հատկացումների շրջանակներում աննախադեպ քանակությամբ պետական պատվեր է տեղադրել՝ շուրջ 50 տոկոսով ավելի, քան նախորդ տարիներին: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, կառավարության նիստում հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

«Սա բավականին հետաքրքրություն է առաջացրել: Մենք վերջնական թվերը կամփոփենք մինչեւ սեպտեմբերի 10-ը: Բայց հիմա կարող եմ ասել, որ մեր երիտասարդների մոտ նախնական եւ միջին մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունները, որ ընձեռվել են կառավարության կողմից, պահանջված են եղել եւ մենք այս տարի աննախադեպ ընդունելություն կունենանք այս կրթական ծառայությունների գծով»,-ասել է նա:

Աշոտյանի խոսքով՝ Հայաստանն աննախադեպ քանակությամբ եվրոպական ծրագրային գրանտներ է շահել այս տարի: «18 Տեմպուս ծրագիր ունենք Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող մեր բուհերում, ինչն, իհարկե, եւ՛ ուրախալի է, եւ՛ պարտավորեցնող, որովհետեւ միջազգային համագործակցության շրջանակներում նաեւ երկիր են ներկայացնում մեր բուհերը»,-ընդգծել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ