Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 28-ին, ժամը ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի մոտակայքում քոթոթն արգելափակվել է փշալարերի մեջ. քոթոթին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները կենդանաբանական այգու աշխատակիցների հետ միասին թմրեցրել են քոթոթին եւ տեղափոխել անվտանգ տարածք: