News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

73-ամյա կինը, ով ավելի քան 16.000 դոլար է ծախսել կոսմետիկ վիրաբուժության համար եւ այժմ խելքահան է անում իրենից 50 տարով երիտասարդ տղամարդկանց, ապացուցում է. տարիքը պարզապես թիվ է:

Անգլիայի Դերբի քաղաքից թոշակառու Ջեյն Փեշը խուսափում է հարմար տաբատներից եւ տրիկոտաժե պիջակներից, ինչն ասոցացվում է ավագ սերնդի հետ, այլ նախընտրում է բարձր կրունկներ ու ժանյակավոր զուգագուլպաներ: Քանի դեռ նրա հասակակիցները տանը նստած են կամ գոնե խանութ են գնում, երեք երեխաների այրիացած մայրը շրջում է Եվրոպայում, որպեսզի Լեհաստանում վիրահատության ենթարկվի:

Երկու ամիսը մեկ անգամ նա 480 դոլար ծախսում է բոտոքսի համար: Ջեյնը նույնիսկ վզի ձգում է կատարել, որն արժեցել է 6.400 դոլար, հետո զգացել է, որ տարիներն իրենց գործն անում են:

Դեմքի ու կրծքի ձգումներից հետո խոստովանել է, որ վերջապես բավարարված է իր արտաքինով: Քանի որ Ջեյնի ամուսինը 3 տարի առաջ մահացել է, նա դիմել է ծանոթությունների կայքերի օգնությանը՝ երիտասարդ սիրեկան գտնելու համար:

«Մարդիկ ապշում են, երբ ասում եմ, որ 73 տարեկան եմ: Նրանք կարծում են, թե կատակում եմ,- պատմում է Ջեյնը:- Իմ արտաքինի երաշխիքը մասամբ այն է, որ ես ինձ ծեր չեմ համարում: Ես ինձ հասակակից ընկերներ ունեմ, ովքեր շատ ավելի պահպանողական են հանգվում: Ութերորդ տասնամյակում ես պարզապես պատճառ չեմ տեսնում տանը փակվելու եւ պարկի նմանվող հագուստ կրելու համար»,- հաղորդում է «FedPost.ru»-ն:

Կնոջ խոսքով՝ ընդհանուր առմամբ շուրջ 16.000 դոլար է ծախսել կոսմետիկ վիրահատությունների համար եւ չի զղջում:

Գրանցվելով ծանոթությունների կայքում՝ Ջեյնը հանդիպումների բազմաթիվ հրավերներ է ստացել 30, 40 եւ անգամ 26 տարեկան տղամարդկանց կողմից:

«Ես շոյված էի, բայց բոլորին մերժեցի: Պարզապես նրանք շատ երիտասարդ են ինձ համար »,- նշում է Ջեյնը:

Նա խոստովանել է, որ ծանոթությունների կայքում 10 տարով «երիտասարդացել է»: Ընդ որում, այդպես է վարվել, քանի որ իրական տարիքի դեպքում իրեն գրում էին միայն 80 տարեկան տղամարդիկ:

Ջեյնը ջանք չի խնայում քաշը պահպանելու համար: Կինն ավելի քան 50 զույգ բարձրակրունկ կոշիկ ունի՝ 4.500 դոլար ընդհանուր արժողությամբ, մարմինը գրկող բազմաթիվ շրջազգեստներ ու կիսաշրջազգեստներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ