News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կանադացի մատակարարներն ընթացիկ տարում 600 մլն դոլարից ավելի կկորցնեն ռուսական էմբարգոյի պատճառով:

Ըստ Ռուսաստան մսամթերք առաքողների՝ գործարարների համար վնասի չափը կարող է շատ ավելին լինել:

Նախքան Կանադայից ներկրումն արգելելը Ռուսաստանը կանադական արտահանման 50%-ի սպառողն էր: 2014թ. առաջին կիսամյակում Կանադան  82 հազար տոննա խոզի միս եւ 10 հազար տոննա ծովախեցգետին էր արտահանել Ռուսաստան, հայտնում է «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, ի պատասխան արեւմտյան պատժամիջոցների՝ Ռուսաստանն օգոստոսի 7-ին սահմանափակել էր մի շարք ապրանքների ներկրումը ԱՄՆ-ից, ԵՄ երկրներից, Կանադայից, Ավստրալիայից եւ Նորվեգիայիվց: Արգելված ապրանքների ցանկում հայտնվել էին տավարի, խոզի միսը, թռչնամիսը, ձկնեղենը, երշիկեղենը, կաթնային արտադրանքը, մրգերը, ընդեղենը ու այլ մթերքներ:

Ավելի ուշ ցանկից հանվել էին այն ապրանքները, որոնք այս կամ այն պատճառով Ռուսաստանի համար դժվար է փոխարինել (կարտոֆիլ, ոլոռ, հիբրիդային քաղցրահամ եգիպտացորեն եւ այլն), սաղմոնի եւ իշխանի մանրաձկները, կենսաբանական ակտիվ հավելումները, կաթնաշաքարից զերծ կաթն ու կաթնամթերքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ