News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

ՀՀ Կենտրոնական բանկը թողարկել է «Րաֆֆու ծննդյան 175-ամյակ», «Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակ» ոսկե եւ  «Լեոյի ծննդյան 150-ամյակ», «Վարդգես Սուրենյանցի ծննդյան 150-ամյակ», «Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 75-ամյակ», «Մովսես Խորենացու ծննդյան 1600-ամյակ» հուշադրամները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԲ մամուլի ծառայությունից:

«Րաֆֆու ծննդյան 175-ամյակ» հուշամեդալը 10 հազար դրամ անվանական արժեքով ոսկե հուշադրամ է` նվիրված հայ նշանավոր գրող, հրապարակախոս եւ հասարակական գործիչ Րաֆֆու (Հակոբ Մելիք-Հակոբյան) ծննդյան 175-ամյակին: Թողարկվել է 1000 հատ:

«Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակ» հուշամեդալը 10 հազար դրամ անվանական արժեքով ոսկե հուշադրամ է, թողարկվել է 1000 հատ:

«Լեոյի ծննդյան 150-ամյակ» հուշամեդալը 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ է` նվիրված հայ նշանավոր պատմաբան, հրապարակախոս, գրող եւ գրականագետ Լեոյի (Առաքել Բաբախանյան) ծննդյան 150-ամյակին: Թողարկվել է 500 հատ:

«Վարդգես Սուրենյանցի ծննդյան 150-ամյակ» հուշամեդալը 100 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ է` նվիրված հայ մեծ գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի ծննդյան 150-ամյակին: Թողարկվել է 500 հատ:

«Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 75-ամյակ» հուշամեդալը 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ է` նվիրված կրկեսի եւ էստրադայի հայ մեծ արտիստ, ծաղրածու, մնջկատակ Լեոնիդ Ենգիբարյանի  ծննդյան 75-ամյակին: Թողարկվել է 500 հատ:

«Մովսես Խորենացու ծննդյան 1600-ամյակ» հուշամեդալը 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ է` նվիրված միջնադարյան պատմագրության խոշորագույն ներկայացուցիչ, հայ պատմագրության հայր` Մովսես Խորենացու ծննդյան 1600-ամյակին: Թողարկվել է 500 հատ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ