News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բացառապես կանանցով բնակեցված Բրազիլական Նոյիվա դու Կորդեյրու քաղաքի բնակչուհիները դիմել են Երկրագնդի տղամարդկային հատվածին՝ առաջարկելով մշտական բնակության տեղափոխվել իրենց մոտ, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով  The Daily Star-ը:

Քաղաքում 600-ից ավելի կին է բնակվում՝ 20-35 տարեկան: Նրանք ռոմանտիկ հարաբերություններ սկսելու եւ ամուսնանալու ցանկություն են հայտնել: Այս մասին կանայք ապագա փեսացուներին իրազեկել են  մամուլով եւ քաղաքի Facebook-յան էջով՝ Կորդեյրուի առօրյայից նկարներ հրապարակելով:

Նրանք ընդգծել են, որ հետաքրքրված են բացառապես ամուրիներով, որոնք պատրաստ են ընդունել իրենց կյանքի դրվածքը, փաստացի՝ մայրիշխանությունը: Բրազիլուհիները սովորել են ինքնուրույն ղեկավարել քաղաք-համայնքը՝ ֆերմերային մեծ տնտեսությամբ հանդերձ:

Նոյիվա դու Կորդեյրու քաղաքի բնակչուհիների մի մասն ամուսնացած է եւ ունի երեխաներ, սակայն նրանց ամուսիններն ու զավակները այլ քաղաքներում են ապրում  ու աշխատում: Եվ ընդամենը տղամարդկանց մի մասին է թույլատրվում տուն գալ հանգստյան օրերին:

Համայնքի չամուսնացած աղջիկները ամուսնացածների որդիների հետ չեն կարող ամուսնանալ, քանի որ շատ ընտանիքներ արդեն վաղուց հարազատացել են եւ նրանց սերունդները զարմիկ-զարմուհիներ են հիմնականում:

Նոյիվա դու Կորդեյրու քաղաքի երիտասարդ բնակչուհիները պատմել են, որ իրենցից շատերը արդեն մի քանի տարի է չեն համբուրվել: Նրանք ասել են, որ երազում են սիրահարվել եւ ամուսնանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ