News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գյումրիի կենտրոնական հրապարակը մանավանդ ցերեկային ժամերին գերհագեցված է մեքենաներով, հատկապես տաքսիներով. հրապարակի ամբողջ տարածքով մեկ սփռված են տաքսի ծառայությունների վճարովի կանգառներ, հաղորդում է «Շիրակ Կենտրոնը»:

Մինչդեռ կանաչ տարածքների եւ զբոսայգիների խիստ պահանջ ունեցող քաղաքի բնակչության զբոսնելու միակ վայրը գոնե պետք է զերծ պահվեր վճարովի ավտոկանգառներից: Քաղաքային նախորդ իշխանության օրոք ինչպես Գյումրիի ամբողջ կենտրոնական մասի, այնպես էլ հրապարակի մայթեզրերին մոտ տարածքները երկարաժամկետ՝ 99 տարով, վճարովի ավտոկանգառ կազմակերպելու նպատակով վարձակալության են տրվել ինչ-որ կազմակերպության: Մեր ունեցած տեղեկություններով՝ տեղական ներկայիս իշխանությունը առնվազն համայնքի շահերից չբխող այդ պայմանագրերը դատական կարգով լուծարելու գործընթաց է սկսել, ավելին՝ քաղաքապետարանի հայցը բավարարվել է առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարաններում:

Այդքանից հետո թվում էր, թե խնդիրը պետք է լուծվեր, սակայն օրերս հայտնի է դարձել, որ քաղաքապետարանի օգտին կայացրած վճիռների դեմ՝ վճարովի կանգառների ծառայություններ մատուցող կազմակերպության բողոքն ընդունվել է վճռաբեկ դատարանի վարույթ: Իսկ այդ փաստը, ինչպես ասում են, «ինչ-որ բան նշանակում է», եւ դժվար թե գյումրեցիները մոտ ապագայում եւս կարողանան ազատ ու հանգիստ զբոսնել կենտրոնական հրապարակում:

Տպել
Ամենաշատ