News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայ աղջիկների շրջանում վերջերս բավականին ակտուալ է տարբեր տեսակի դաջվածքներ անելը: NEWS.am-ը զրուցել է մի քանի աղջիկների հետ՝ պարզելու համար, թե հայ աղջիկները մարմնի ո՞ր հատվածներում են անում դաջվածք եւ ի՞նչ տիպի սիմվոլներ են ընտրում:

Պարզվում է՝ նրանց մեծ մասը դաջվածքի համար սիմվոլ ընտրելիս ոգեշնչվել է արեւելյան մշակույթից, իսկ դաջվածք հիմնականում նախընտրում են անել ձեռքերին եւ պարանոցին:

«Ձեռքիս լոտուս եմ դաջել, որն իմ ամենասիրած ծաղիկն է, եւ համարվում է մաքրության սիմվոլ: Այն կապված է բուդդայականության հետ եւ ինձ հնարավորություն է տալիս իմ սիրած մշակույթին ավելի մոտ լինել»,- ասաց 25-ամյա Անին:

25-ամյա Թելան էլ ձեռքին դաջել էր 2Pac-ի հայտնի Only God Can Judge Me երգի արտահայտությունը։ Ինչու հենց այդ արտահայտությունը՝ հարցին, Թելին պատասխանեց. «Ուղղակի ինձ դուր է եկել»։

Աղջիկների մեծ մասը նշեցին, որ ընդհանուր առմամբ Հայաստանում մարդիկ նորմալ են ընդունում աղջիկների դաջվածքները։ «Առաջին թեժ ալիքը նկատելու եւ արձագանքելու անցել է, եւ մարդիկ հիմա հատուկ ինչ-որ ռեակցիա չեն տալիս»,- նկատեց 23-ամյա Մարիամը։

Տպել
Ամենաշատ