News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները կողմերին առաջարկում են ղարաբաղյան հակամարտության գոտում` շփման գծին, միջադեպերի հետաքննման մեխանիզմներ ստեղծել, իսկ Ադրբեջանը պարբերաբար մերժում է այդ առաջարկները,  NEWS.am-ին ասաց  ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Աթանեսյանը՝ հավելելով, որ հրադադարի ռեժիմը խախտելու քաղաքականությունը Ադրբեջանի պետական քաղաքականության մասն է:

Անդրադառնալով Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան  Իվան Վոլինկինի ` միջադեպերի հնարավոր վտանգը նվազեցնելու նպատակով հետաքննության մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտության մասին հայտարարությանը, պատգամավորն ընդգծել է, որ ԼՂՀ-ն միշտ էլ կողմ է եղել շփման  գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ձեւավորելուն: Ըստ Վահրամ Աթանեսյանի`  դա բխում է ԼՂՀ-ի շահերից: «Ռուսաստանի դեսպանի հայտարարությունն այս տեսանկյունից պետք է միայն ողջունել եւ հուսալ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են այնպիսի մեխանիզմներ գտնել, որոնք թույլ կտան ճիշտ կողմնորոշվել հրադադարի ռեժիմը խախտելու ցանկացած միջադեպի պարագայում, եւ ինչու չէ,  պատասխանատվության ենթարկել խախտող կողմին, որը գերազանցապես Ադրբեջանն է», - նշել է Վահրամ Աթանեսյանը:

Պատգամավորը հիշեցրել է, որ Հայաստանն ու ԼՂՀ-ն միշտ էլ կողմ են եղել միջադեպերի հետաքննման մեխանիզմներ ձեւավորելուն: «Հայկական կողմն արդեն մի քանի տարի է նաեւ առաջարկում է դիպուկահարներին հեռացնել շփման գծից, իսկ Ադրբեջանը չի ընդունում այս առաջարկը», - հավելել է Վահրամ Աթանեսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ