News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ, 53-ամյա Մինաս Հարությունյանը, որը տարիներ շարունակ Հայաստանի տարբեր հիվանդանոցներում աշխատել է որպես զոդող, սրտի վիրահատությունից հետո չի կարողանում վճարել վիրահատության գումարը: Նրա կինը՝ Ռիտա Հարությունյանը, այսօր՝ օգոստոսի 28-ին եկել էր կառավարության շենքի մոտ՝ առողջապահության նախարարից աջակցություն խնդրելու:

«Ամուսինս սրտի վիրահատություն է տարել հուլիս ամսին, շատ ծանր էր վիճակը, շտապ վիրահատեցին, որ հետո տանք գումարը, բայց չենք կարողանում: Տունը գրավ ենք դրել, բայց այդ գումարն էլ չի հերիքացնում: Ամուսինս 1985թ. հիվանդանոցներում որպես զոդող է աշխատել, բայց հիմա առողջական վիճակի պատճառով չի աշխատում: Ինքը հիմքից բոլոր հիվանդանոցները կառուցել է, բայց հիմիկվա դրությամբ ոչ մեկ ոչ մի օգուտ ցույց չի տալիս: Երեխաներս էլ չնչին գումարով աշխատում են, հազիվ ամենօրյա ծախսերն ենք հոգում»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռիտա Հարությունյանը:

Տպել
Ամենաշատ