News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես ստանձնել է Թուրքիայի նախագահի պաշտոնը: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել խորհրդարանում, մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեքի կողմից գումարված արտահերթ գլխավոր վեհաժողովի ժամանակ:

60-ամյա Էրդողանը մեջլիսի նախագահողից ստացել է նախագահը ընտրվելու մասին արձանագրությունը և երդվել: Այսպիսով, օգոստոսի 10-ին կայացած համաժողովրդական քվեարկությամբ ընտրված Թուրքիայի 12-րդ նախագահը ստանձնել է իր պաշտոնը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Ակնկալվում է, որ մոտ ժամանակներս Էրդողանը  վարչապետ Ահմեդ Դավութօղլուին կհանձնարարի ձևավորել նոր կառավարություն, որը օգոստոսի 29-ին կհաստատի խորհրդարանը:

Այդուհանդերձ, նախագահի պաշտոնի ստանձման արձանագրային մասը դեռ ավարտված չէ: Էրդողանի եւ նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի նախաձեռնությամբ թուրքական առաջնորդի նստավայրում լիազորությունների փոխանցման հանդիսավոր արարողություն տեղի կունենա: Այն օրենքով պարտադիր չէ, եւ 2000թ. չեղյալ է հայտարարել այդ ժամանակվա նախագահ Ահմեդ Նեջեդ Սեզերը: Այսօր այդ ավանդույթը վերածնվել է: Արարողությանը հրավիրվել են 90 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ նախագահներ, վարչապետներ, նախարարներ եւ դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ:

Հիշեցնենք, որ Հայաստանը կներկայացնի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ