News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մալազիայի կանայք սկսել են Սիրիա մեկնել, որպեսզի մասնակցեն «սեքս-ջիհադի»: Ըստ «Malaysian Insider»-ի, տեղի հետախույզների տեղեկությունների համաձայն՝ արդեն հայտնի է երեք կնոջ մասին, ովքեր մեկնել են «Իսլամական պետության» գրոհայինների մոտ՝ նրանց սեռական պահանջմունքները բավարարելու համար:

Պարբերականի փոխանցմամբ, Մալազիայից բացի՝ «սեքս-ջիհադին» մասնակցում են նաեւ Ավստրալիայի եւ Մեծ Բրիտանիայի կանայք:

2013թ. սեպտեմբերին Թունիսի իշխանությունները խոստովանել են, որ տեղի բազմաթիվ կանայք մեկնել են «սեքս-ճամբարներ»: Թունիսի ՆԳ նախարար Լոտվի Բեն Ջեդուի խոսքով՝ կանայք Սիրիա են մեկնում, որտեղ «սեքսով են զբաղվում 20, 30 կամ անգամ 100 տղամարդու հետ»:

«Սեքս-ջիհադի» հայեցակարգն ի հայտ է եկել 2013 թվականին, իսլամիստների շրջանում, որոնք պայքարում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ: Ըստ , «Lenta.ru»-ի, զինյակներն աղջիկներին հավատացնում են, որ արտամուսնական սեռական հարաբերությունները մի քանի զուգընկերոջ հետ, որոնք սրբազան պատերազմ են մղում, կօգնեն մահից հետո դրախտում հայտնվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ