News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Նվիրյալների միություն» անվամբ ազատամարտիկների ՀԿ ստեղծելու՝ ԲՀԿ-ական պատգամավորներ Ռուբեն Գեւորգյանի եւ Ռուստամ Գասպարյանի նախաձեռնության ձախողումից հետո երկու պատգամավորներն առանձին-առանձին ստեղծել են իրենց միությունները: NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Արցախյան ազատամարտի մասնակից, «Սասնա ծռեր» ջոկատի հիմնադիր-հրամանատար, «Երդվյալ ազատամարտիկներ» միության նախագահ Ռուբեն Գեւորգյանի հետ՝ պարզելու, թե ինչ գործունեություն է ծավալում նորաստեղծ միությունը եւ ինչու երկու մարտական ընկերների հիմնած «Նվիրյալների միությունը»-ը փակվեց:

Պարոն Գեւորգյան, Ռուստամ Գասպարյանն իր մարտական ընկերների հետ ստեղծել է Ազատամարտիկների դաշինք, Դուք ստեղծել եք «Երդվյալ ազատամարտիկների» միություն: Ինչո՞ւ չմիավորվեցիք: Արդյո՞ք ձեր հարաբերությունները լարված են:

Ինչո՞ւ պետք է մեր հարաբերությունները լարված լինեն, մենք ընկերներ ենք, ինքը իրա միությունն ա բացել, իրա միությունն ա կազմակերպում, ինքն իրա գործունեությունն ունի, ես ունեմ իմ միությունը, որը հիմնադրել եմ մայիսի 5-ին: Էս 4 ամիս ա՝ ես իմ «Երդվյալ ազատամարտիկների» միությունով եմ ընկած: Ինչի՞ պիտի միավորվենք: Իմ կազմակերպությունը ներառում է միմիայն առաջին գծում կռված ազատամարտիկներին: Ես այս սկզբունքով եմ հիմնադրել կազմակերպությունը, ինքն էլ երեւի իր սկզբունքով: Եթե Դուք շեշտում եք՝ թշնամական հարաբերություններ ունե՞նք, ապա ասեմ, որ մենք մարտական ընկերներ ենք, ինքն իրա հայացքներն ունի, ես՝ իմ: Ամեն մեկս իրա գաղափարախոսությամբ, հայացքներով, կատարած աշխատանքներով առաջ ա տանում իր կազմակերպությունը: Հենց հիմա էլ ես վերադառնում եմ Շիրակի մարզից, որտեղ հանդիպումներ ունեի այնտեղ առաջին գծում կռված ազատամարտիկների հետ:

Ըստ Ձեզ՝ ինչքանո՞վ է ճիշտ փոքր երկրում մի քանի միություններ ունենալը:

Եթե իմ միությունը նման լիներ մյուս կազմակերպություններին, ապա սխալ կլիներ՝ այս փոքր երկրում այսքան շատ ռազմահայրենասիրական միություններ ունենալը, բայց քանի որ Ռուբեն Գեւորգյանի բացած միությունը տարբերվում է բոլոր կազմակերպություններից, ներառում է միմիայն առաջնային գծում կռվածներին, արդեն իսկ նմատաիպը չկա մեր փորքիկ հանրապետությունում: Սա առաջինն է, ինքնատիպ է, նմանատիպ կազմակերպություն հենց այս մեկն է:

Այդ դեպքում ինչո՞վ է զբաղվում «Երդվյալ ազատամարտիկների» միությունը:

Մեր կազմակերպության առաջնային նպատակն է տեր կանգնել իսկական կռված, իսկապես առաջին գծում կռված մեր տղաների ոնտահարված արժանապատվության վերականգնմանը, կենսագրությանը, պատմությունը, բացի դրանից՝ երկրի օրհաս պահին մեր միությունը պետք է լինի զինվորի կողքին եւ ոգեշնչի: Մենք ունենք խնդիր, որ մեր կերպարով մենք պիտի կարողանանք այնպիսի նկարագիր ստեղծել հասարակության մեջ, որպեսզի էս նկարագրով մենք կարողանանք նաեւ ճնշում գործադրել քաղաքականություն թելադրող մեր ուժերի վրա, որ նրանք կարողանան ճիշտ շարժվել, որովհետեւ երկիրը ճիշտ է՝ ժողովրդինն է, բայց գոյություն ունեն ճակատագրի տերերը, նրանք առաջին գծի, պատերազմին մասնակցած, մեր երկրի համար արյուն թափած տղաներն են, որոնք որակ են կազմում մեր հասարակության մեջ: Քաղաքական ուժերին զգաստացնել է պետք՝ առանց հրանացանակիր դառնալու, առանց հեղափոխականներ դառնալու, առանց ծայրահեղականներ դառնալու:

Միությունը ինչպե՞ս է պատրաստվում սատարել ազատազրկված կամ սոցիալապես ծանր պայմաններում ապրող ազատամարտիկներին:

Ծրագրերի մասին հստակ կխոսենք համագումարից հետո: Ի՞նչ խոսք՝ մենք պետք է սատարենք մեր ազատամարտիկներին, ամեն խնդիր էլ ներառելու է մեր կազմակերպությունը: Սա միայն սոցիալական խնդիր լուծող չէ, այլ օրհաս պահին պետք է համագործակցենք մեր զինված ուժերի եւ գերագույն հրամանատարի հետ: Սա առաջնայինն է, որովհետեւ եթե կա վտանգ պատերազմի, ապա սոցիալական խնդիրները մղվում են երկրորդ պլան:

Նշենք, որ «Նվիրյալների միություն» ՀԿ-ն փակվել էր ստեղծվելուց մեկ ամիս անց: Ռուբեն Գեւորգյանը պնդում է, որ Գագիկ Ծառուկյանը ոչ մի կապ չունի ձախողման հետ, Ռուստամ Գասպարյանն ասում է, որ այն փորձեցին քաղաքականացնել, կապել ԲՀԿ առաջնորդի անվան հետ, այդ պատճառով էլ այն փակվեց:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը»...
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
Քանի որ Ղալումյան եղբայրները եւ տավուշցի ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հեղինակություն են վայելում իրենց...
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
Այս ամենը հայտնի է, ինչպես ասվում է, ամենօրյա ռեժիմով տեսնում ենք գործողության մեջ: Բայց վերջին օրերի...
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
Ստացված ռեեստրներում առկա տվյալների համաձայն՝ փոփոխություններից 2734-ը վերաբերել են պաշտոնի...
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
Նախ՝ երեկ առավոտից Երևան մտնող ճանապարհին ոստիկանները կանգնեցրել էին բազմաթիվ բեռնատարներ...
Ամենաշատ