News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ջոն Լենոնին սպանած Մարկ Չեփմենը դատարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ զղջում է կատարածի համար: Ըստ «Associated Press»-ի, Չեմփենը պատմել է, որ մինչ այժմ շարունակում է նամակներ ստանալ մարդկանցից, որոնց ցնցել է իր արարքը:

«Ես զղջում եմ, որ նման ցավ եմ պատճառել: Ներեցեք, որ այդքան ապուշ էի եւ փառքի նման տխմար ուղի էի ընտրել»,- ասել է 59-ամյա Չեփմենը:

Անցյալ շաբաթվա վերջին Նյու Յորքի նահանգի վաղաժամկետ պայմանական ազատ արձակման հանձնաժողովն ութերորդ անգամ մերժել էր Չեփմենի հայցը: Հերթական միջնորդությունը նա կարող է ներկայացնել նվազագույնը 2 տարի անց:

1980թ. դեկտեմեբրի 8-ին Մարկ Չեփմենը հինգ անգամ կրակել էր «Beatles» խմբի անդամ Ջոն Լենոնի վրա: 4 փամփուշտ թիրախին էր դիպել: 1981թ.ն մարդասպանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման: Նրա պատիժն արդեն 8 անգամ երկարացրել են, քանի որ, հանձնաժողովի կարծիքով, Չեփմենը սպառնում է հանրությանը եւ կարող է կրկին հանցանք գործել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ