News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արեւային մարտկոցներով աշխարհի ամենախոշոր՝ «Այվանպա» էլեկտրակայանը գտնվում է Մոհավե անապատում (Կալիֆորնիա, ԱՄՆ): Արդեն ավելի քան կես տարի այն անխափան էլեկտրաէներգիա է գեներացնում՝ դրա համար կիրառելով Արեգակի լույսը:

Էլեկտրակայանը բաղկացած է ավելի քան 350.000 հայելիներից, որոնք արեւի էներգիան կենտրոնացնում են 140 մետրանոց աշտարակների վրա գտնվող հատուկ կաթսաներում: Եռալով՝ ջուրը փոխարկվում է գոլորշու, որը պտտում է էլեկտրաէներգիա արտադրող գեներատորների տուրբինները: Այդ էներգիան օգտագործում է Մոհավեի ավելի քան 150 տնային տնտեսության բնակիչ:

Ցավոք, կայանը վտանգավոր է փետրավորների համար, որոնք թռչում են հայելիների վրայով: Ըստ «S2» կայքի, պատճառը հայելիների լույսի վրա հավաքվող միջատներն են, որոնցով թռչունները սնվում են: Արեւի ճառագայթները, որոնք արտացոլվում են հայելիներում, այրում են թռչուններին:

Էլեկտրակայանի դեմ ակտիվորեն պայքարողում են Կենսաբանական բազմազանության կենտրոնի աշխատակիցները, որոնք հաշվել են, որ տարեկան մինչեւ 28 հազար թռչուն է սատկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ