News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղի տարածքում տեղակայված «Նոր կյանք» ջրաշխարհի հարակից հարթակում կայացել է երկրապահական ուխտագնացության ամփոփիչ միջոցառումը:

Միջոցառման ընթացքում մի շարք երկրապահական պարգեւներ են հանձնվել, որոնց մի մասը, ցավոք, հետմահու:

Միջոցառմանը ներկա Արցախի նախագահ Բակո Սահակյանը հատուկ կարեւորել է երկրապահական ուխտագնացությունների նշանակությունը` ընդգծելով, որ այն դրական ազդեցություն է ունենում Արցախի բնակչության՝ առանց այն էլ հզոր ոգու վրա:

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն էլ հավաստիացրել է, որ երկրապահները, Արցախյան ազատամարտի մասնակիցներն այսօր նույնպես պատրաստ են կանգնել առաջնագծում: Նա վստահություն է հայտնել, որ, անհրաժեշտության դեպքում, հայկական բանակն ի զորու է ոչ միայն պաշտպանական, այլեւ հաջող հարձակողական գործողություններ իրագործել: «Եթե, իհարկե, թուրքը խելքը գլուխը չհավաքի եւ շարունակի հոխորտալ»,- հավելել է Մանվել Գրիգորյանը:

Տպել
Ամենաշատ