News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վենեսուելան պատմության մեջ առաջին անգամ դիտարկում է նավթի ներմուծման հնարավորությունը՝ թեթեւ նավթ գնելով ՕՊԵԿ-ի իր գործընկեր Ալժիրից: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:

Աշխարհում նավթի խոշորագույն պաշարներն ունեցող Վենեսուելան վերջին տարիներին, ամեն դեպքում, նավթ ներմուծել է՝ այն ծանր նավթին խառնելու համար, որն արդյունահանում են Օրինոկո գետի շրջանում: Դա անհրաժեշտ է նավթն արտահանելու համար, սակայն խառնելու համար վենեսուելական թեթեւ նավթի ծավալները նվազում են:

Ալժիրից Վենեսուելա նավթի մատակարարումը շուրջ 20 օր կտեւի, PDVSA-ն կարող է փոխադրման համար սեփական բեռնանավերն օգտագործել: Ներկայում Վենեսուելան ամեն օր շուրջ 3 մլն բարել նավթ է արտադրում, որից 2.5 միլիոնը՝ արտահանման համար, հիմնականում՝ ԱՄՆ եւ Չինաստան: 2013թ. արդյունքներով՝ Վենեսուելայի նավթի պաշարները կազմել են գրեթե 300 մլրդ բարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ