News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ազատամարտիկների ստեղծած նոր միությունները հովանավորվում են իշխանությունների կողմից. նրանք բարձրանում են բեմ. խաղում են ժողովրդի զգացմունքների հետ եւ այսքանը միայն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թալին ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը:

«Օրեր առաջ հանդիպել են Ռուբեն Գեւորգյանի հետ, որը ասաց, որ ցանկանում է 2500-3000 իսկական կռվող տղաների հավաքի, բայց ոչ մեկս չպիտի հայհոյենք իշխանություններին: Ես էլ ասում եմ՝ բայց նպատակը որն է, այդպես էլ չպատասխանեց: Կոտայքում Ռուբեն Գեւորգյանը հայտարարեց, որ պետք է կանգնել գերագույն հրամանատարի կողքին: Մենք ուզում ենք էդ գերագույն հրամանատարից ազատվենք, ինքն էլ ասում է՝ պետք է սատարենք նրանք»,- ասաց նա:

Սարգիս Կարապետյանի խոսքով՝ ինքն իրեն ոչ մի միավորման մեջ չի տեսնում, որովհետեւ միությունները ոչ թե ազատամարտիկների սոցիալական վիճակը բարելավելու համար, այլ պարզապես մարդկանց խաբելու:

«Ազատամարտիկը ոչ մի տեղ էլ չպիտի լինի, ցույցեր, նստացույցներ չպիտի կազմակերպի, որովհետեւ մեզ սազական չէ գնալ օպերայում նստել ու հացադուլ անել»,- ավելացրեց նա:

 Նշենք, որ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ Ռուբեն Գեւորգյանն ու Ռուստամ Գասպարյանն ապրիլին ցանկանում էին ստեղծել «Նվիրյալների միություն» ՀԿ, սակայն այն փակվեց ստեղծվելուց մեկ ամիս անց: Ռուբեն Գեւորգյանը պնդում է, որ Գագիկ Ծառուկյանը ոչ մի կապ չունի ձախողման հետ, Ռուստամ Գասպարյանն ասում է, որ այն փորձեցին քաղաքականացնել, կապել ԲՀԿ առաջնորդի անվան հետ, այդ պատճառով էլ այն փակվեց: Այս պահին Ռուբեն Գեւորգյանն ունի «Երդվյալ ազատամարտիկների» միություն, իսկ Ռուստամ Գասպարյանը՝ Ազատամարտիկների դաշինք:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ