News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Իսրայելի նախարարների ռազմա-քաղաքական կաբինետի  հատուկ նիստի ընթացքում հունիսի 17-ին որոշում է կայացվել մեղմացնել Գազայի հատվածի շրջափակումը:

«Որոշում է կայացվել մեղմացնել ներկրման համակարգը, որի արդյունքում կընդլայնվի քաղաքացիական ապրանքների եւ քաղաքացիական նախագծերի իրականացման նյութերի հոսքը, որ գտնվում է միջազգային վերահսկողության տակ»,- ասված է հայտարարության մեջ:

Եվրախորհրդարանի պատգամավորները հունիսի 17-ին քվեարկելու են այսպես կոչված «Ազատության նավատորմի» դեմ իսրայելական հատուկ ուժերի հարձակումը դատապարտող բանաձեւի կապակցությամբ: Բացի այդ, խորհրդարանականները հերթական անգամ մտադիր են կոչ անել հանել լիովին վերացնելու Գազայի հատվածի շրջափակումը, հաղորդում է Vesti.ru-ն:

ԵՄ-ն պատրաստ է առաջիկայում Գազայի հատված հատուկ առաքելություն ուղարկել՝ տարածաշրջանում իրավիճակի ուսումնասիրման համար:

Գազայի հատվածի Իսրայելի կողմից շրջափակումը գործում է 2006թ. հունիսից, երբ պաղեստինյան արմատականները գերեւարել էին իսրայելցի զինվոր Գիլադ Շալիտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ